▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նազենի Հովհաննիսյանի ընտանիքը

Wnews.am-ը գրում է. Նա ամենաքննարկվող հայ հայտնիներից է. նրա  յուրաքանչյուր գրառում կամ լուսանկար միանգամից տարածվում է համացանցում։ Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում է.  «Նա գեղեցկուհի է, դերասանուհի, հաղորդավարուհի, սպորտսմենուհի…»

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ հայտնի անձանց ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք  Նազենի Հովհաննիսյանին եւ նրա ընտանիքը։

Նազենի Հովհաննիսյանը ծնվել է 1982թ. հուլիսի 18-ին։

1998 թվականին ավարտել է Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոցը։ 7-ամյա երաժշտական կրթություն է ստացել Երևանի Ասլամազյանի անվան թիվ 11 դպրոցում։ 1998-2002 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասան (երաժշտական ուղղությամբ) բաժնում (Արմեն Մազմանյանի արվեստանոց)։ Սովորել է նաև բեմական խոսքի արվեստ (Ա. Հեքեքյանի արվեստանոց)։

2001-2012 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում (Հ1), որտեղ հեղինակել, վարել է բազմաթիվ հաղորդումներ, կրկնօրինակել է մի շարք ֆիլմեր, հոլովակներ, մեկնաբանել է բազմապիսի սպորտային, երաժշտական, մշակութային հաղորդաշարեր։ 2010 թվականին մեկնաբանել է «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը։

2010թ թվականից աշխատում է Երևանի Կամերային թատրոնում` որպես դերասանուհի։

2011թ թվականից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ որպես բեմական և հեռուստատեսային խոսքի դասախոս։ 2012թ թվականից աշխատում է Արմենիա հեռուստաընկերությունում (Արմենիա TV)՝ որպես հաղորդավարուհի։

Նազենի Հովհաննիսյանը բնակվում է հոր հետ։

Նրա հայրը Գարիկ Հովհաննիսյանն է։

Օրվա լավագույն սկիզբը– Հայրիկի հետ դիմավորելն է ։))))))

… Մայրիկի Շիրիմին այցելելը…Քույրիկներից կարոտն առնելը, Եկեղեցի գնալն ու Ընտանեկան օրը Վայելելը՜՜՜ Ահա երջանկության Պարզ բանաձև…,- ասում է դերասանուհին։

«Էնքան մե՜ծ երջանկություն է պարզապես գրկել Հայրիկիդ, շնչել նրա հետ նույն ռիթմով, զգալ քեզ երեխա, և գիտակցումից, որ քո ապրած ամեն վայրկյանը Նրանն է՝ ուրախանալ…խաղաղվել… ու տարածվե՜լ, տարածվել՜լ, տարածվել….». Նազենի Հովհաննիսյան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее