▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նազենի Հովհաննիսյանը Գյումրիում` Հռոմի պապի պատարագին

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում Գյումրիից լուսանկար է հրապարակել` գրելով հետևյալը.

«Խաղաղություն մեր Երկրին ու աշխարհին։ Եվս մեկ կարևորագույն իրադարձության ականատեսն ենք, հայի կյանքի պես վայրիվերումներով է մեր ընթացքը, բայց Աստծո օրհնությամբ ամեն բան պիտի շտկվի, հաստատվի, զարգանա։

Գյումրին այսօր մեծ սրտի պես հավաքել է հավատավորներին իր հարկի տակ, հավաքենք Լույսն ու այսուհետ սիրո, հաջողության ու միասնության ճանապարհով ընթանանք։ Ֆրանցիսկոս Պապն իրենով փոխում է նաև մեր պատմական ընթացքը՝ լինելով խոնարհության ու իրական քրիստոնյայի օրինակ, ու դառնալով խաղաղության խորհրդանիշ։ Օրհնվի և ընդունելի լինի նրա ուխտը։ 
Աստված օրհնի ու զորավիգ լինի բոլորիս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее