Քրիստինե Պեպելյանը ու Սիլվա Հակոբյանը պաշտոնապես սկսեցին միասին պայքարել Նազենիի ու Սոֆի Մխեյանի դեմ։ Վերջապես Նազենին &Սոֆի «բանդայի» դեմ հավասարը հավասարի կպայքարի Քրիստինե&Սիլվա «բանդան»։ Իհարկե, ոչ մեկ չի կարող ինձ ապացուցել, որ մեր աստղերը (հատկապես վերոնշյալները) իրենց պաշտոնական էջերին առանց նամյոկի կամ առանց «հետին մտքի» ինչ որ բան են անում...
Դե հիմա ուշադրություն։ Հիշում եք չէ, որ Նազենին ամեն հարմար առիթի հասկացնում է, որ ինքը Սոֆիի հետ ու իրանք անբաժան ընկերուհիներ են, ըհը, ապրեք...Այսօր Քրիստինե Պեպելյանը ու Սիլվա Հակոբյանն էլ պաշտոնապես (իրենց էջերում) հայտարարեցին իրանց միասնությունը ընդդեմ Նազոյի ու Սոֆիի....Ամեն մեկը իրանց էջերում անթաքույց հպարտությամբ իրար գովացին։
Էնպես որ, հարգելի հայրենակիցներ ու ֆբհայրենակիցներ, վերցրեք ձեր պոպկոռները, դրեք 3D ակնոցները ու շուտով ականատես կլինենք նոր ֆիլմի՝ «Անուկա դեվուշկի» անվանումով։
Գլխավոր դերերում՝ Սոֆի, Նազենի, Սիլվա ու Քիսո...Գլխավոր խառնակիչ՝ Անկախ Հայաստան։
Բարի դիտում...
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ