Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման շրջանակներում`  զրույց հեռուստատեսության մասին. մեր այսօրվա հյուրը շուրջ 25 տարի է, ինչ եթերում է և առ այսօր հեռուստատեսային բարդ աշխարհում կարողանում է  առանձնանալ ազգային, մշակութային եւ պատմական արժեքներ ներկայացնող հաղորդաշարերով: 
Հեռուստաեթերի որակի, դրանում խոսքի ազատության առկայության, ձեռքբերումների և դժվարությունների մասին զրուցում ենք վաստակավոր լրագրող Արթուր Բախտամյանի հետ:
      

