▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկինների վերադարձը համարում եմ մեծագույն հաջողված միֆերից մեկը. Սերժ Սարպիոնյան

Նախկինների վերադարձը ես համարում եմ այն մեծագույն հաջողված միֆերից մեկը: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

«Այս կառավարությունը կարողացավ ոչ թե վերջին 2-3 տարիներին, այլ իր գործիչների, որոնք կրթվել էին թուրքիաներում, որոնք թուրքական բանակին հայերեն էին դասավանդում, որ այսօր հագնեին հայկական բանակի համազգեստ, շրջանցեին մեր թիկունքը, իրենց մաքուր հայերենով կանչեին եւ թաքստոցներից հանեին մեր մարտնչող զինվորներին ու գնդակահարեին, ահա այդ մարդիկ 10 տարի շարունակ, այո, նաեւ նախկին իշխանությունների լուռ համաձայնությամբ կամ անտեսմամբ, քարոզեցին նախկինների վիշապային մի կերպար, որը մտավ պակաս գրագետ, պակաս տեղյակ մարդկանց ուղեղի մեջ ու մինչեւ հիմա դուրս չի գալիս»,-ասաց նա

Սրապիոնյանը անդրադարձավ նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նշելով. «Նրա դեմ շատ մեծ խաչակրաց արշավանք էր կազմակերպել այսօրվա վարչակազմի ներկայացուցիչների 90 տոկոսը եւ նախկին իշխանությունների անտարբերությունը: Ես նրա վերաբերյալ չասեմ դրական, լոյալ միտք էի արտահայտել եւ հայտնվեցի պիցցայակերների խմբի մեջ:

300 մլն դոլար բյուջե ունեցող պետությունն այս մարդու կառավարման տարիներին վերածվեց 2,5 մլրդ դոլար բյուջե ունեցող պետության, եւ այդ 2,5 մլրդ-ը իրենից հետո մնաց 2,5, աճ չունեցավ: Այս մարդու օրոք կառուցվեց Հյուսիսային պողոտան, որի դեմ նույն վայրահաչոցները եղան: Նույն մարդիկ, որ թերթի խմբագիր էին, լրագրողիկ էին, գրչակներ էին, իմաստակներ էին, հայտարարվեց, թե ավերվեց Երեւանը, նրա պատմական հիշողությունը եւ այլն: Հետո եկավ Անգելա Մերկելը, նաեւ այլ պաշտոնյաներ, որոնց թեւից բռնած հպարտությամբ ցույց էին տալիս իրենց դարի նվաճումը»:

Գրականագետը հիշեցրեց Վարդան Մամիկոնյանի խոսքը, որ թեկուզ սատանայի հետ համաձայն է համագործակցել երկիրը փրկելու համար: «Սատանայից սատանան այսօր երկիրը կործանման է տանում: Այդ պատճառով, այո, նախկինների վերադարձը եթե տրամաբնորեն լինի երկիրը այս փոսից հանելու միտում, ծրագիր, եւ դա ապացուցված լինի նույն նախկինների տրամաբանված ծրագրերով, ես նաեւ կողմ կլինեմ նախկիններին, բոլոր նրանց, որոնք հստակ գիտակցում են, թե երկիրն ուր է հասցվել եւ ինչպես պետք է դուրս գա այս խայտառակ իրավիճակից: Ինչ ուզում է ասեն՝ թող ասեն քարոզչություն է, թող ասեն՝ ես Ռոբերտ Քոչարյանի պրոյեկտն եմ: Ես որեւէ մեկի պրոյեկտը չեմ եղել, չեմ պատրաստվում լինել»:

Մշակութաբան Սամվել Հարոյանն էլ նկատեց. «Պարոն Սրապիոնյանն ասաց, որ այս իշխանություններն այնքան ապազգային են, որ նույնիսկ պատրաստ ենք ընդունել երկրորդ նախագահի վերադարձը»:

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее