35-ամյա նախկին պոռնոաստղ ու Քալիֆորնիայի նահանգապետի նախկին թեկնածու Մերի Քերին բաժանվում է ամուսնուց սեքսի բացակայության պատճառով: Մերին հայտարարում է, որ Մարիոն ուզում է իրեն տնային տնտեսուհի դարձնել ու ստիպում է վերականգնել իր իսկական անունը՝ Մերի Էլեն Քուք:
Նշենք, որ Մերին և Մարիոն արդեն վեց տարի է, ինչ ամուսնացած են: Մերին ապահարզանի հետ մեկտեղ ամուսնուց պահանջում է մշտական գումարային աջակցություն, երկու ավտոմեքենա ու բնակարան Հյուսիսային Հոլիվուդում:
Մերին հայտնում է, որ արդեն պատրաստ է հանդիպել ուրիշ տղամարդկանց հետ ու հնարավորինս շատ սեքսով զբաղվել:
Տեղեկացնենք, որ Մերի Քերին 30 տարեկանում արդեն հասցրել էր ավելի քան 80 պոռնոֆիլմերում նկարահանվել: Քաղաքականությամբ սկսել է զբաղվել 2003 թ., երբ առաջադրել է իր թեկնածությունը Քալիֆորնիայի նահանգապետի պաշտոնի համար: