▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Նախկին-ներկաներ», հերիք է, զզվեցինք»․ Ազատ Աբրահամյան

Երգիչ-երգահան Ազատ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հայաստան, հայրենիք, հայ ժողովուրդ» երգելով հերթով իշխանության եկաք, ով որքան կարողացավ՝ ունևորվեց։
Բոլորիդ «քաղաքական բացառիկ շնորհների» արդյունքում ձևավորված հանրային միջավայրի դիագնոստիկ նկարագիրն էսօր տոքսիկ փսխումների շրջափուլում է, իսկ ձեր՝ «Հայաստան, հայրենիք, հայ ժողովուրդ» քաղաքական նպատակն աշխարհաքաղաքական շահերի մի էնպիսի խաչմերուկում, որում որոշվում է «հայրենիք» ասվածի էս վերջին պատառիկը։
Մարդ եղեք…
Նստեք կլոր սեղանի շուրջ։
Էսքան բաժան-բաժան անելուց էն կողմ մի անգամ գոնե համախմբել կարողացեք՝ խելք-խելքի տանք, տեսնենք լինելիության շնորհք ունե՞նք, թե՞ չէ։
Ժողովուրդ մնալու, պետություն կոչվելու հասունություններ ունե՞նք, թե՞ չէ։
Ձեր բոլորից միայն անորոշություններ են հորդում, իսկ մեզ բոլորիս էգուցվա վստահություններն են կենսական ու հայրենիք սիրողներիս էգուցը…
«Նախկին-ներկաներ», հերիք է, զզվեցինք։
Մի քիչ մարդ եղեք…»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее