▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին կնոջս հետ նորմալ հարաբերություններ ունեմ.Գրիգորի Եսայան

BlogNews.am-ը գրում է. Երգիչ Գրիգորի Եսայանը հայ հանրությանը հայտնի դարձավ իր «Ոնց եմ քեզ սիրում» երգով, որը նվիրել է որդուն՝ 14-ամյա Ռոբերտին։ Հենց այս երգով Գրիգորին սկսեց մեծ մասսայականություն վայելել և խնջույքների ժամանակ դարձավ ամենապահանջված հայ երգիչներից մեկը։ Մեր զրույցի ժամանակ էլ երգիչն իր խմբի հետ համերգների էր մեկնում։ Միևնույն ժամանակ, Գրիգորիի մասին շատ քիչ տեղեկություններ կան համացանցում։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ Հայաստանում չի ապրում, սակայն վերջերս սկսել են մի քիչ շատ հետաքրքրվել իրենով։

Կայքը Գրիգորիի հետ խոսել է ինչպես անցած ճանապարհի, այնպես էլ անձնական կյանքի մասին։ Երգիչն առաջին անգամ խոսել է ամուսնալուծության և նախկին կնոջ հետ հարաբերությունների մասին։

-Գրիգորի, ինչպե՞ս ճանապարհաշինարարը դարձավ երգիչ։ Ի՞նչ ճանապարհ եք անցել։

-Ես սովորեցի Պոլիտեխնիկի Ճանապարհաշինարարության բաժնում, քանի որ այն ժամանակ պետք էր մի տեղ սովորել։ Իրականում ոչինչ չէի հասկանում այդ ամենից։ Պետք է մի բաժին ընտրեի, ընտրեցի Ճանապարհաշինարարությունը, որովհետև այդտեղ ավելի շատ աղջիկներ կային։) Իսկ բեմում լինելու մասին երազել եմ մանկուց, կիթառով երգում էի, նույնիսկ դպրոց կիթառը ձեռքիս էի գնում։

Երաժշտական կրթություն չունեմ, սակայն երգի հետ կապված երկար ճանապարհ եմ անցել, և դա ոչ մի կապ չունի ուսման հետ։

-Ձեր «Ոնց եմ քեզ սիրում» երգը նվիրված է Ձեր որդուն, ինչպիսի՞ն էր նրա արձագանքը։

-Որդիս ապրում է Երևանում, ես՝ Ռուսաստանում, և հենց այդ պահերի մասին է գրված երգը։ Ես ուզում էի ցույց տալ իմ սերը, որովհետև, ցավոք սրտի, ես ու իր մայրը միասին չենք ապրում։

Որդիս շատ հասարակ ու հանգիստ է արձագանքել երգին։ Հաստատ այս երգն իր ամենասիրածը չէ։

Իսկ հանրային արձագանքի մասով չէի սպասում, որ երգի արձագանքն այսպիսին կլինի։ Ես այն երգել եմ ոչ թե որ հիթ դառնա, այլ որդուս համար։ Հետո զգացի, որ այն սիրվել է ժողովրդի կողմից և մտածցի տեսահոլովակի մասին։ Ինձ համար շատ հաճելի է, որ այն հնչում է Հայաստանում, Ռուասաստանում, Եվրոպայում, Ամերիկայում, արդեն երգը կա մի քանի լեզուներով։ 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее