«Ձեր պաշտոնավարման ընթացքում, վերջիվերջո, ո՞ր ընտրություններն են կեղծվել, որովհետև դահլիճի տարբեր հատվածներում նստած մարդիկ կասկածներ ունեն դրա հետ կապված, որպեսզի հասկանանք՝ Դուք նախկին եք, ներկա՞ն եք, թե՝ արդեն եկած ապագան եք»,- դիմելով Տիգրան Մուկուչյանին՝ հարցրել է «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Մուկուչյանը պատասխանել է, որ ինքը ԿԸՀ նախագահն է.
«Ես առիթ ունեցել եմ բոլոր ընտրությունների վերաբերյալ իմ կարծիքը ներկայացնել: Իհարկե, տարբեր ընտրությունների ժամանակ հնչում են քաղաքական տարբեր գնահատականներ, իրավական գնահատման տեսանկյունից միշտ էլ ներկայացվել են արդյունքները, հաղորդումները կան, կայքում հրապարակված են»:
Դիտեք նաև՝