▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին ամուսինը կնոջն ու 4 անչափահաս երեխաներին «սոսնձով» բանտարկել էր տան մեջ

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ փետրվարի 18-ին, զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասի 31 շենքի 15 բնակարանում արգելափակվել է մայրը՝ իր 4 անչափահաս երեխաների հետ և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Փրկարարները դանակի միջոցով բացել են դուռը և պարզվել է, որ այն հատուկ սոսնձով ամրացված է։ Հարևանների ասելով՝ դուռը ընտանիքի անդամների վրա սոսնձել է այնտեղ գտնվող կնոջ նախկին ամուսինը, իսկ պատերի վրա էլ ինչ-որ արտահայտություններ է գրել, որից հետո հեռացել է նշված վայրից։

Մալաթիայի ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ ամուսնուն հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее