Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կրկին առաջադրվելու է քաղաքային խորհրդի անդամի պաշտոնում: Թեկնածուի համար կազմակերպված հանգանակության երեկոն, որին մասնակցել են լոսանջելեսահայ արվեստագետներ, վերածվել է մշակութային իսկական միջոցառման. հատվածներ կարող եք դիտել տեսանյութում:
Նշենք, որ որպես առաջադրման պատճառ՝ Զարեհ Սինանյանը նշում է իր ձեռքբերումները քաղաքապետ եղած տարիներին և դրական տեսլականը Գլենդեյլի զարգացման հարցում:
Կարդացեք նաև՝ Միստր X-ն մեքսիկական երգ է կատարել նախընտրական երեկոյին՝ համոզմունք հայտնելով, որ Զարեհ Սինանյանի օգտին քվեարկելու են նաև քաղաքի մեքսիկացի բնակիչները: