▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախատեսվել են տուգանքը հանրային աշխատանքով փոխարինելու համաչափ մեթոդներ

Տուգանքները կանխամտածված չվճարելու համար Հայաստանում ավելացվելու է  հանրային աշխատանքների ժամկետը: Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության փետրվարի 9-ի նիստում:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ներկայում տուգանքը փոխարինվում է հանրային աշխատանքներով, եթե դատարանը որոշում է, որ տուգանքներից խուսափողն ունակ չէ վճարել: Տուգանքները կանխամտածված չվճարելու համար, սակայն, ավելի խիստ պատիժ չի նախատեսվում:
«Այդ պատճառով այն իրավախախտին, որն իսկապես չի կարող վճարել, առաջարկվում է պատժել յուրաքանչյուր 3 հազար դրամ տուգանքի դիմաց 3 ժամ հանրային աշխատանքով, իսկ նրանց, ովքեր կարող են, բայց չեն ցանկանում վճարել՝ 5 հազար դրամով: Առավելագույն պատիժը կարող է կազմել 2 հազար 200 ժամ»,- ասաց նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее