Life.panorama.am-ը գրում է. Դերասան Ալեքսանդր Բաբասյանն ու իր կինը՝ Լիլիթ Բաբասյանը, հաճախ են հայտնվում քննադադատությունների կենտրոնում, կարճ ժամանակում մեծ տարածում են գտնում նրանց լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցում շատերը ամեն փոքր դետալ «քննադատող խոշորացույցով» են դիտում:
Լիլիթը հանրությանը հայտնի դարձավ որպես Ալեքսանդր Բաբասյանի կին, իսկ հետո նաեւ աչքի ընկավ իր մեծ կամքի ուժով, երբ կարճ ժամանակում նիհարեց 30-ից ավելի կիլոգրամով եւ ձեռք բերեց իր երազած կազմվածքը: Այս անգամ խոսակցությունների առիթ է հանդիսացել Լիլիթի խոշոր պլանով տեսանյութերը, որը նա արել է ֆեյսբուքի ուղիղ եթեր հավելվածի օգնությամբ:
Կայքը փորձել է պարզել, թե ինչո՞ւ է Լիլիթ Բաբասյանի յուրաքանչյուր քայլ նման մեծ քննարկումների պատճառ դառնում, ո՞ւմ է ձեռնտու նրան վարկաբեկելն ու ի՞նչ վերաբերմունք ունի Լիլիթը դրանց նկատմամբ:
«Նախ ինքս խոստացել եմ, որ այլեւս իմ մասին ոչ մի տեսակ հրապարակում չեմ կարդալու, ու հիմա անգամ տեղյակ չեմ, թե այս անգամ ինչ են գրել: Ինչ վերաբերում է անընդհատ քննադատվելու պատճառներին, ես ոչ ուզում եմ իմանալ պատճառները, ոչ էլ առհասարակ դրանց մասին մտածում եմ: Եթե գրում են, ուրեմն ես նրանց հետաքրքրում են: Եթե ես հայտնի մարդ չեմ, ոչ երգչուհի եմ, ոչ դերասանուհի, բայց նրանք անընդհատ իմ մասին խոսում են, ուրեմն ես նրանց լավ վարկանիշ եմ ապահովում: Եթե նրանք այդպես կերակրում են իրենց ընտանիքներին, ուրեմն թող գրեն, Աստված իրենց դատավոր թող լինի: Ինձ համար անգամ տարբերություն չկա, թե ինչ են գրում: Չեմ թաքցնի, որ երբեմն նման հրապարակումները հոգիս տակնուվրա են արել, բայց Աստված ինձ հետ է, թող ինչ ուզում են անեն: Մարդիկ տարիներով կարիերա են ստեղծում, իսկ ես, Աստծո օգնությամբ, մեկ տարում ճիշտ ապրելակերպիս շնորհիվ հայտնի դարձա: Նախանձողները թող նախանձեն»,- նշել է Լիլիթ Բաբասյանը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում