▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահ դառնալու առաջարկը մեծ պատիվ է, ես մտածում եմ՝ վերջնական որոշման գալու համար. Արմեն Սարգսյան

Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանը, Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, սպասելի՞ էր իր համար գործող նախագահի առաջարկը՝ դառնալ ՀՀ նախագահի թեկնածու հարցին պատասխանել է՝ «Անսպասելի սպասվածն էր: Երկար տարիներ իմ անունն այս կամ այն մարդիկ շահարկել են ամեն նախագահական ընտրության ժամանակ, վարչապետի նշանակման ժամանակ։ Ես դրանց շատ հանգիստ էի վերաբերվում, սակայն 2000 թ․հետո, երբ հեռացա դիվանագիտական աշխատանքից, ինչ-որ իմաստով դարձա ազատ մարդ, իմ կյանքը լրիվ փոխվեց, դեպի համալսարան, դեպի ինստիտուտներ, դեպի խորհրդատվական աշխատանքներ մեծ ընկերությունների հետ, սա ինձ մեծ հետաքրքրություն և հաճույք էր պատճառում»:

Նա նշել է, որ շնորհակալ է Սերժ Սարգսյանին այս առաջարկության համար:

«Շնորհակալ եմ Նախագահին, որովհետև ինքնին առաջարկությունը մեծ պատիվ է։  Շնորհակալ եմ, որ Նախագահն ինձ հասկացավ, որ ես պետք ունեմ ժամանակի՝ մտածելու և վերջնական որոշման գալու։ Իրականում շատ պարզ պատճառներ կան։ Այս պետությունը զուտ կառավարման իմաստով ընդամենը 26 տարվա ընթացքում անցել է հստակ նախագահական համակարգից կիսանախագահականի  և հիմա անցավ խորհրդարանական համակարգի։ Հետևաբար, առաջարկը, որ ինձ արվում էր, դեսպանի պաշտոն չէր, չէր տրվում նախագահական համակարգում վարչապետի պաշտոնի առաջարկ, ինչպես  96 թ․ հանրապետության առաջին Նախագահն ինձ առաջարկեց, և այդ ժամանակ նույնպես ես ոչ միայն երկար մտածեցի, քննարկեցի, շատ երկար պրոցես եղավ, մինչև համաձայնեցինք ես և Նախագահը, որ սա է ճանապարհը։ Հարցը միայն այն չէ՝ ուզում ես, թե ոչ, պատրաստ ես, թե ոչ, այլ եթե ընդունում ես, ինչ ես անելու և ինչպես»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее