▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախ՝ դու տուր․․․ Րաֆֆի Հովհաննիսյան

ՆԱԽ՝ ԴՈՒ ՏՈՒՐ. Րաֆֆի Հովհաննիսյան

Աստծո առջեւ ուխտդ դրժելու, բարձրագույն կոչմանդ անհավատարիմ լինելու, մեղքերիդ քավությունը մեկնարկելու համար դու նախ ազատիր պաշտոնդ, սենյակդ, հանրապետությունը:

Նոր հետո, որպես  քաղաքացի, հավատացյալ կամ անկարգավիճակ, վերջնագրիր՝ ում  ուզես, ասպատակիր՝ ուր ուզես:

Արդեն առանց դիմակների, զենքի, օրենքի խեղմամբ պետությունից թռցրած  իրավասության եւ բռնամիջոցների:

Հայաստանն ու Մայր Աթոռը վկա՝ դա կդառնա քո տղամարդության, ոչ՝ մարդության  իրական սաղմոսը եւ երկրպագությունը:

Առաջինը դու ես եւ, ուրեմն, դու պետք է լինես: Հերթը քեզնից է սկսվում:

Ճամփա տուր, «եղբայր», ժամանակով իմ հաջորդ, էությամբ՝ իմ նախկին:  

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան  

22 հուլիսի 2025, Երեւան

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее