Հայտնի մոդել Նատալյա Վոդյանովայի՝ աուտիզմով հիվանդ քրոջը՝ Օքսանային, դուրս են հանել Նիժնի Նովգորոդի սրճարաններից մեկից։ Հյուրերը դուր չեն եկել սրճարանի աշխատակիցներին, եւ վերջիններս փորձել են դուրս հրավիրել նրանց՝ հայտարարելով, որ աղջիկը վախեցնում է իրենց պոտենցյալ հաճախորդներին։ Բնականաբար, մայրը սկսել է պաշտպանել դստերը՝ նշելով, որ նա նույնպես իրավունք ունի նստել սրճարանում։ Ավելին, այդ պահին սրճարանում եղած այցելուներից մեկը նույնպես պաշտպանել է Օքսանային։ Աշխատակիցները ոստիկանություն են կանչել։ Արդյունքում մայր եւ դուստր հայտնվել են ոստիկանական բաժանմունքում, որտեղ Լարիսա Վիկտորովնան ցուցմունք է գրել կատարվածի մասին։
Նատալյա Վոդյանովան Facebook-ում գրառում է կատարել այս միջադեպի մասին եւ հետաքրքրվել, թե ինչու ոստիկանությունը չի աջակցել իր հարազատներին.
«Ես շատ վիրավորված եմ։ Բաժանմունք պետք է տանեին սրճարանի տիրոջն ու աշխատակիցներին՝ այցելուներին անարգելու, վիրավորելու եւ խտրականություն դնելու համար, բայց չգիտես ինչու՝ մայրիկին են տարել։ Ինչու՞ պետք է նա իր ամբողջ օրը ոստիկանությունում անցկացներ, իսկ մեղավորները շարունակեին օրը՝ ասես ոչինչ էլ չի եղել։ Ես դիմում եմ մեզանից ամեն մեկին՝ եկեք օգնենք հատուկ կարիքներ ունեցող մարդկանց եւ նրանց ընտանիքներին, որպեսզի նրանք երջանիկ լինեն։ Եկեք օգնենք մասնագետներին, ովքեր ամեն օր աշխատում են նրանց հետ։ Եկեք անենք այնպես, որ նրանց աշխատանքը դպրոցի պատերից դուրս չավարտվի, որովհետեւ մենք պետք է շարունակենք այդ գործը»։
- See more at: http://style.news.am/arm/news/24169/natalya-vodyanovan-autizmov-hivand-qrojy-srtcharanic-durs-hanelu-masin.html#sthash.FEuPTqcC.dpuf
Հայտնի ռուս մոդել Նատալյա Վոդյանովայի՝ աուտիզմով հիվանդ քրոջը՝ Օքսանային, դուրս են հանել ՌԴ Նիժնի Նովգորոդի սրճարաններից մեկից, քանի որ ըստ սրճարանի աշխատակիցների աղջիկը վախեցնում է իրենց պոտենցյալ հաճախորդներին։
Բնականաբար, մայրը սկսել է պաշտպանել դստերը՝ նշելով, որ նա նույնպես իրավունք ունի նստել սրճարանում, ինչին ի պատասխան աշխատակիցները ոստիկանություն են կանչել։ Արդյունքում մայր եւ դուստր հայտնվել են ոստիկանական բաժանմունքում, որտեղ Լարիսա Վիկտորովնան` Վոդյանովայի մայրը, ցուցմունք է գրել կատարվածի մասին։
Նատալյա Վոդյանովան ֆեյսբուքում գրառում է կատարել այս միջադեպի մասին.