▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նատալին հասցրել է տոնածառը շրջելու փորձ անել. Ռուզաննա Անդրեասյան

 

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Ռուզաննա Անդրեասայնը  պատմել է, որ այս Ամանորն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ տոնական տրամադրությունն ամբողջությամբ ընկալում է նաև փոքրիկը.

«Նախորդ տարի աղջիկս` Նատալին, ընդամենը 1.5 ամսական էր ու բնականաբար չէր ընկալում տոների հետաքրքրությունները, իսկ այս տարի արդեն ուրիշ է` ամանորյա զարդարանքները, լույսերն ու աքսեսուարները անմիջապես շեղում են աղջկաս ուշադրությունը, իր անուշիկ ժպիտով նայում, զմայլվում ու ցանկանում է շոշափել դրանք»,- պատմել է երգչուհին ու շարունակել.

«Մեր տանն արդեն տեղադրել ենք տոնական եղևնին ու ամանորյա այլ զարդարանքները, ասեմ, որ Նատալին հասցրել է մեկ անգամ տոնածառը շրջելու փորձ անել: Նրան շատ է հետաքրքիրում այս ամենը, ամեն անգամ քնից արթնանալիս անմիջապես վազում է դեպի տոնածառը ու ուրախությամբ նայում լույսերին»:

Ռուզաննա Անդրեասյանի ցանկությունը 2017-ից շատ պարզ է, միաժամանակ շատ կարևոր.

«Ցանկանում եմ, որ 2017-ին խաղաղություն լինի ամբողջ աշխարին, թող որ նոր տարին սեր ու բարիք բերի բոլորին: Թող երջանիկ տարի լինի բացառապես բոլորի համար: Առանձնահատուկ ոչինչ չեմ ուզում, ես գոհանում եմ այն ամենից, ինչ ունեմ, ուղղակի շատ եմ ուզում, որ միշտ երջանիկ և ուրախ մթնոլորտ տիրի շուրջս»,- հավելել է նա:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее