▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարինե Դովլաթյանն անակնկալ ունի իր երկրպագուների համար

Life.panorama.am-ը գրում է, որ երգչուհի Նարինե Դովլաթյանը շուտով կներկայացնի իր նոր տեսահոլովակը.

«Նոր երգս արդեն պատրաստ է, որի երաժշտության հեղինակը ես եմ, ի դեպ, այն գրել եմ մոտ երկու շաբաթ առաջ, իսկ նոր երգիս խոսքերը ընդամենը 15 րոպեում գրել է շատ տաղանդավոր դիջեյ Lucy Sówa-n. այս անգամ էլ երգս կլինի անգլերնով»,- նշել է Նարինեն:

Երգչուհին պատմել է, որ նոր երգի գործիքավորման աշխատանքներով կզբաղվի Նիկ Եգիբյանը.

«Երբ երգս արդեն պատրաստ էր, հանդիպեցի տաղանդավոր երաժիշտ Նիկ Եգիբյանի հետ, նրա մոտ նվագեցի երգիս մեղեդիները, ինչը նա միանգամից հավանեց, արդյունքում որոշեցինք համագործակցել: Նիկը շատ կարճ ժամանակահատվածում գործիքավորումն արեց, իսկ ես էլ ընդամենը մեկ, երկու անգամ երգելուց հետո ձայնագրվեցի: Այսինքն՝ ամեն բան շատ արագ ստացվեց, բայց դրանից որակը չտուժեց, ավելին ասեմ, ամեն բան կատարել ենք հնարավորինս բարձր որակով, որպեսզի այն դուր գա իմ երկրպագուներին»,- պատմել է Նարինեն:

Այս շրջանում երգչուհին զբաղված է նոր երգի համար տեսահոլովակի նախապատասրատական աշխատանքներով.

«Հիմա կատարվում են բոլոր անհրաժշետ նախապատրաստական աշխատանքները, դեռեւս չեմ ուզում բացահայտել ռեժիսորին, բայց մենք բոլորս ջանք չենք խնայում, որպեսզի ստանանք հետաքրքիր եւ յուրօրինակ աշխատանք,- նշել է Նարինե Դովլաթյանն ու հավելել,- չեմ ուզում կոնկրետ ժամկետներ նշել, բայց հուսամ, որ այն շատ չի ուշանա»:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее