▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ ՍեԿտեմբերովիչը կրկին աչքի է ընկել իր պրիմիտիվիզմով... հենց Նիկոլն է ուզում 100 հոգու սպանել. Քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տգիտության և ցինիզմի գավաթակիր քայլիստ Նարեկ ՍեԿտեմբերովիչը կրկին աչքի է ընկել իր պրիմիտիվիզմով...

Նախ՝ ի՞նչ է նշանակում "եկեղեցին վերադարձնել ժողովրդին":... Ո՞վ է, ըստ սրա, այդ ժողովուրդը և որքա՞ն է այն կազմում, քանի որ ՀԱԵ-ն, նախ՝ ժողովրդինը չէ, այլ Աստծոնն է և երկրորդը՝ համայն հայությանն է... Որքան հասկանում եմ, այս տգետի և սրա գործընկերների ու շեֆի նպատակն է մի քանի հազար բերված խուժանով խուլիգանաբարո գրավել Վեհարանը...

Երկրորդը՝ ոչ թե Վեհափառն է 100 մարդու գնով փորձում մնալ գահին, այլ հենց Նիկոլն է ուզում 100 հոգու սպանել ու այդ ամենի ֆոնին գրավել Վեհարանը...

երկար ժամանակ է Նիկոլը մեծաքանակ արյուն չի հանել հայերից... Վեհարանը գրավելը լավ առիթ է դառնալու աղանդավոր Նիկոլի համար, որ նոր սպանդ կազմակերպի...»։

***

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը Civic-ի եթերում համոզմունք է հայտնել, թե լայն զանգված է դուրս գալու՝ «պահանջելով եկեղեցին վերադարձնել ժողովրդին»։ Լրագրողի հարցին՝ կաթողիկոսը գիտակցո՞ւմ է, որ վարչապետն իրեն ժամանակ է տալիս՝ անցնցում հեռանալու, ասել է․ «Քանի որ Կտրիճ Ներսիսյանի հոգեզավակները մտածում էին մարդկանց սպանեն, պատերի տակ գյուլլեն, ավտոբուսներ վառեն, չեմ կարծում՝ ինքը կգիտակցի, որովհետև ինքն էլ կուզի, թեկուզ օրինակ, 100 մարդ էլ մահանա, բայց ինքը մնա աթոռին, իր մտածելակերպն եմ ասում։ Բայց ՀՀ-ում ոչ ոք չի մահանա, ոչ մի սադրանք թույլ չենք տա ու ինքը խելոք կհեռանա սուրբ տեղից»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее