Հուլիսի 2-ին Նովոռոսիյսկ քաղաքում անցկացվել է «Морской Узел 2016» երիտասարդ կատարողների մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Նարեկ Մակարյանը:
Նարեկը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որով տեղեկացրել է, որ հաղթել է: Տեսանյութին կից երգիչը գրել է.
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը, մասնակցելով 15-րդ հոբելյանական «Морской Узел» միջազային մրցույթին, արժանացել է հաղթանակի: Ուզում եմ մեծագույն շնորհակալական խոսքս հղել իմ սիրելի Սամվել և Արմինե Գրիգորյաններին, որոնց շատ եմ սիրում: Սա համարում եմ թիմային աշխատանք. մենք եւս մեկ անգամ մեր հայրենիքի պատիվը բարձր պահեցինք` ծածանելով մեր հաղթական դրոշը Նովոռոսիյսկ քաղաքում»: