▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Մակարյանը գաղտնիք է բացում

 Life.panorama.am-ը գրում է.   Հուլիսի 2-ին` Նովոռոսիյսկ քաղաքում տեղի ունեցած «Морской Узел 2016» երիտասարդ կատարողների մրցույթում հաղթող է ճանաչվել մեր երկիրը ներկայացնող  երգիչ Նարեկ Մակարյանը:

Այսօր  երգիչը կայքի հետ խոսել է իր հաղթանակի մասին.

««Морской Узел 2016» երիտասարդ կատարողների մրցույթում Հայաստանը ներկայացնելու առաջարկը ստացա երգիչ-հաղորդավար Սամվել Գրիգորյանի կողմից, ով քանիցս այդ մրցույթի ժյուրիի կազմում է եղել: Իսկ առաջարկը ստանալուն պես սիրով համաձայնեցի ու փորձեցի լավագույնս ներկայանալ, ինչն էլ կարծես թե ստացվեց, քանի որ հաղթանակը մերն է»,- նշեց Նարեկն ու պատմեց մրցույթի մանրամասների մասին.

«Մրցույթի շրջանակում եղել է մեկ մրցութային համերգ, որի ընթացքում երկուական երգերով ենք ներկայացել: Այդ օրը ներկայացրի Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի» եւ Կարո Վարդանյանի «Քո սիրո համար» երգերը: Վերջինս բավականին հին երգ է ու մենք այն թարմացրել էինք նոր գործիքավորմամբ: Իսկ գալահամերգին կատարեցի Առնո Բաբաջանյանի «Благодарю тебя» ստեղծագործությունը: Լավ ընտրված ստեղծագործություններ էին, իսկ ընտրությունը կայացրել էինք ես եւ Արմինե Գրիգորյանը, ով «Морской Узел»-ի այս տարվա ժյուրիի անդամներից էր»:

Մեզ հետ զրույցում Նարեկ Մակարյանը գաղտնիք բացեց.

«Այնտեղ բավականին հավանեցին իմ ձայնը, վերջին տեսահոլովակս, ու անընդհատ հարցնում էին, թե ինչու Հայաստանը չեմ ներկայացնում «Եվրատեսիլ»-ում: Այնպես որ հիմա սկսել եմ նաեւ այդ ուղղությամբ մտածել ու անհավանական չի լինի, որ մարդիկ ինձ տեսնեն նաեւ «Եվրատեսիլի»-ի բեմում, ինչն ինձ համար ամենապատվավոր ու բարդ աշխատանքը կլինի»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее