▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Բավեյանը` «Դոմինո» սիթքոմի վերջին սերիայի մասին

Life.panorama.am-ը գրում է. «Դոմինո» սիթքոմի երկրորդ եթերաշրջանի վերջին սերիան արդեն նկարահանված է. սիթքոմն ավարտվել է՝ 3-րդ եթերաշրջանի ակնկալիքով:

Կայքի հետ զրույցում սիթքոմի 2-րդ եթերաշրջանի արդյունքներն է ամփոփել երգիչ-դերասան Նարեկ Բավեյանը՝ նույն ինքը «Դոմինո»-ի Նորիկը.

«Մենք արդեն բարեհաջող ավարտեցինք 2-րդ եթերաշրջանի վերջին սերիայի նկարահանումները եւ պետք է ասեմ, որ ավարտական սերիայի նկարահանումները իրականացան բավականին ջերմ ու ոչ աշխատանքային մթնոլորտում. պատկերացրեք նկարահանումները սկիսվեցին առավոտյան 09:00-ին ու տեւեցին մինչեւ հաջորդ օրվա գիշերը 04:00-ը,- նշել է Նարեկն ու շարունակել.

«Իհարկե, մենք մեծ հույսեր ունենք, որ աշնանը «Դոմինո»-ն երրորդ եթերաշրջան կունենա, բայց ժամանակից առաջ ընկնել չենք ուզում, ավելի լավ է սպասենք մինչ աշուն ու հետո նոր հստակ խոստումներ տանք: Հատկապես ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ ոչինչ պլանավորել պետք չէ, ամեն վայրկյան կարող է ամեն ինչ հիմնովին փոխվել, այնպես որ, հուսանք՝ մեր երկրում խաղաղություն կլինի եւ մեր հեռուստադիտողն էլ կզգա «Դոմինո.-ի կարիքը: Ես իսկապես մեծ հույս ունեմ, որ կշարունակի ժողովրդին դուր գալ մեր աշխատանքը ու մենք էլ սիրով կապահովենք նրանց ուրախ երեկոները»:

Խոսելով հեռուստադիտողների արձագանքներից՝ երգիչ-դերասանը նկատել է.

«Երկրորդ եթերաշրջանում մենք ունեցանք նոր կերպարներ, նոր պատմություններ, որոնք ոմանց կողմից շատ լավ ընդունվեցին, ոմանք էլ այնքան էլ չողջունեցին, ինչը կարծում եմ, նորմալ երեւույթ է, քանի որ չի կարող մի աշխատանք բացառապես բոլորին դուր գալ: Ինչեւէ, ուրախ եմ, որ մեզ հաջողվել է ստեղծել մի նախագիծ, որը սիրվել է, իսկ կրկնակի ուրախ եմ, որ մենք ունենք հեռուստադիտողների մի զանգված, ովքեր հայկական սիթքոմային բազմազանության մեջ ընտրել են «Դոմինո»-ն, այսինքն՝ մենք ունենք հավատարիմ հեռուստադիտող, ինչը շատ ենք գնահատում»:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее