Life.panorama.am-ը գրում է.
«Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա 3» նախագծում երգչուհի Նարե Գեւորգյանը չի շարունակի պաշտպանել «Իմ փոխարեն» երգը, բայց նրա այդ կատարումը դեռեւս երկար կմնա շատերի հիշողության մեջ: Ողջ երգի ընթացքում հուզվելով ու հուզելով ժյուրիի անդամներին՝ Նարեն անգամ երգն ավարտելուց չէր կարողանում հանգստանալ: Նրա նման հուզմունքը թույլ է տվել կարծել, թե Նարեն երգի տողերին համահունչ սեր է ապրել ու երգելու ընթացքում վերապրում է այն, հենց այդ կարծիքների իսկութունը ճշտելու նպատակով Life.panorama.am-ը զրուցեց ժպտադեմ երգչուհու հետ:
«Կարծում եմ՝ ես երգել եմ բոլորի անունից, քանի որ շատերի կյանքում նման սեր եղել է: Երգը շատ հուզիչ էր, շատերը հաստատ իրենց գտել են դրա մեջ, ներողություն եմ խնդրում, որ իմ երգով նրանց ստիպեցի վերապրել իրենց զգացողությունները, ասեմ, որ այս երկու օրվա ընթացքում շատ եմ անծանոթ մարդկանցից նամակներ ստացել, ովքեր խոստովանում են, որ իմ երգի ընթցքում վերապրել են իրենց ապրած տխուր սերը: Իմ շրջապատում էլ կան մարդիկ, ում պատմությանը ես տեղյակ եմ, թերեւս նրանց զգացողություններն էլ ես եմ վերապրել երգիս ընթացքում, ինչից աննկարագրելի հուզվել էի»,- պատմեց Նարե Գեւորգյանն ու շարունակեց.
«Գաղտնիք չէ, որ ես շատ էմոցիոնալ մարդ ու երգչուհի եմ, յուրաքանչյուր ելույթից առաջ հուզվում եմ այնքան, որ երբեմն կարող եմ տապալել երգը, իսկ այս դեպքում ամեն ինչ գումարվեց՝ մեղեդին, գործիքավորումը, երգի խոսքերը, որոնք ուղղակի իմ էմոցիոնալ ներաշխարհը պայթեցրեցին»:
Վերջում երգչուհին ավելացրեց.
«Երգի խոսքերը ինձ հետ կապ չունեն եւ Փառք Աստծո, պարզապես իմ շրջապատում ինձ շատ են հանդիպել նման տխուր ճակատագրեր»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում