Blognews.am-ը գրում է. Դերասան-ամուսիններ Նարբե Պողոսյանն ու Աստղիկ Ալավերդյանն առայժմ չեն կարողանում կողմնորոշել, թե ինչպես են կազմակերպելու իրենց հանգիստը, քանի որ ամառը նրանց համար ընթանում է բուռն աշխատանքներով։
Մեղ հետ զրույցում Նարբեն ասաց, որ Աստղիկի ու փոքրիկ Մոնթեի հետ շաբաթվա մեջ երկու անգամ գնում են լողավազան՝ որպեսզի գոնե այստեղ վայելեն ամառը։ «Մենք փորձում ենք Մոնթեի համար էլ ակտիվ առօրյա ապահվել, որպեսզի այս տարիքից սովորի այդ կենսակերպին։ Մոնթեն շատ հանգիստ երեխա է, սակայն երբեմն կամակորություններ է անում։ Նման օրերին փորձում ենք իր սրտով գնալ»,- ասաց Նարբեն ու հավելեց, որ որդու լույս աշխարհ գալուց հետո նախկինի պես ազատ չեն, քանի որ փոքրիկը թելադրում է իր գրաֆիկը։
Նարբեն և Աստղիկը ծրագրում են հանգստի մեկնել սեպտեմբերին։ Զույգը դեռ չի որոշել, թե ուր է մեկնելու, հստակ է միայն այն, որ նրանք ծովափնյա ինչ-որ երկիր են նախընտրում։ «Սեպտեմբերի 1-ին Մոնթեի ծնունդն է, հավանաբար, այնպես կմեկնենք, որ նրա 1-ամյակի օրն արտերկրում լինենք, սակայն դա դեռ միանշանակ չէ»,- հայտնեց Նարբեն։
Անդրադառնալով եթեր վերադառնալուն՝ դերասանն ասաց, որ այժմ մի քանի հեռուստաընկերության հետ բանակցություններ են վարում։ «Եթեր վերադառնալու ցանկություն ունենք, սակայն ամեն բան կախված է նրանից, թե ինչպես կընթանան բանակցությունները»,- նշեց դերասանը։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում