Տեղեկացրել էինք, որ «Ծառուկյան» դաշինքով ներկայացված պատգամավորի թեկնածու Նապոլեոն Ազիզյանի` Կիլիկիա թաղամասում գտնվող առանձնատանն է գտնվում Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը:
Ըստ էության, Բաբայանի` Նապոլեոն Ազիզյանի տուն այցելելու նպատակն է Գագիկ Ծառուկյանի անունից հորդորել, որպեսզի Ազիզյանը, այնուամենայնիվ, մտքափոխվի և չվերցնի օրենքով իրեն հասանելիք պատգամավորի մանդատը:
Նապոլեոն Ազիզյանի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը «Ա1+»֊ի հետ զրույցում հաստատել է լուրը՝ նշելով, որ ինքը հանդիպումից հետո խոսել է Նապոլեոն Ազիզյանի հետ։ Վերջինս ասել է, որ չի հրաժարվում մանդատից։
Ի դեպ, ԿԸՀ նիստի ընդմիջումից հետո Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ Հարություն Ղարագյոզյանը ևս դիմում է ներկայացրել մանդատից չհրաժարվելու մասին։ Մանդատ ստանալու դիմում ներկայացնողների թիվը «Ծառուկյան» դաշինքից դարձավ 12:


