Life.panorama.am-ը գրում է. Երեկ երգչուհի Նանան իր յութուբյան պաշտոնական էջում ներկայացրել է ժողովրդական հայտնի «Նախշուն բաջի» երգն իր մեկնաբանմամբ, երգչուհին նախըտրել է տեսահոլովակի փոխարեն երգը ներկայացնել ֆոտոպատմությամբ, որն իրականացրել է Մոսկվայում:
«Ճիշտն ասաց այս երգն ու ֆոտոպատմությունն իրականացվեց շատ պատահական. Ես Մոսկվայում էի ու տեղի «Армениа» կենտրոնը առաջարկեց հայկական տարզաով հետաքրքիր ֆոտոշարք իրականացնել, ինչն էլ մեծ հաճույքով ընդունեցի: Նշեմ, որ հագուստը տրամադրել է «Տերյան մշակութային կենտրոնը»: Հենց նկարահանման ընթացքում էլ անկախ ինձնից երգում էի «Նախշուն բաջի» երգը, որը աղջիկները ինձնից գաղտնի ձայնագրել էին: Իսկ ավելի ուշ արդեն ընկերներիս խորհրդով եւ պահանջով որոշեցինք նոր ֆոտոշարքս հենց այս տարբերակով ներկայացնել, ինչն էլ մեկ օրում արդեն հասցրեց մարդկանց դրական գնահատականին արժանանալ»,- մեզ հետ զրույցում նշեց Նանան, ով այս պահին էլ Մոսկվայում է գտնվում ու մանրամասնեց.
«Ձայնագրությունն իրականացրել ենք Երեւանում, գործիքավորումը կատարել է Մանվել Հակոբյանը, իսկ հոլովակը կազմել է Մարկ Հովհաննիսյանը: Նշեմ, որ այս երգի ժողովրդական տարբերակից դիտմամբ որոշեցինք չշեղվել, պահպանել ենք բոլոր գործիքները, իսկ տղայի ձայնի հատվածները կարդացել է Անդրեյ Միրզոյանը, ի դեպ նա արմատներով հենց Արցախից է»:
Մեր այն նկատառմանը, թե ինչպե՞ս է Նանան յուրացրել Արցախի բարբառը, երգչուհին նկատեց.
«Պետք է ասեմ, որ ես շատ լավ եմ խոսում հայկական գրեթե բոլոր բարբառներով, երբ Գյումրիում համերգի էի, այնտեղ բնակչությունը զարմացել էր, թե ինչպես եմ իրենց բարբառով խոսում, նրանք կարծել էին անգամ, թե գյումրեցի եմ: Ես անգամ համշենահայերենով եմ անսխալ խոսում, ինձ շատ հեշտ է տրվում բարբառները յուրացնելը: «Նախշուն բաջի»-ն յուրահատուկ է նաեւ իր հումորային հավելվածով, այս երգը մի տեսակ շատ բարձր տրամադրություն է հաղորդում»:
Ի դեպ՝ «Նախշուն բաջի»-ն առաջին անգամ բեմում կհնչի մարտի 27-ին՝ Մոսկվայում.
«Մարտի 27-ին երգիչ Վարդան Բադալյանի մտահղացմամբ Մոսկվայում տեղի կունենա շատ գեղեցիկ բարեգործական համերգ, որին ներկա կլինեն շատ երգիչ-երգչուհիներ: Այդ համերգը միտված է օգնություն ցուցաբերել Արցախի Մաղավուս գյուղի մշակույթի պալատին: Այս բարեգործական համերգի գաղափարը Վարդան Բադալյանինն է, քանի որ նա հենց Մաղավուս գյուղից է: Այդ օրը «Նախշուն բաջի»-ին առաջին անգամ բեմում կհնչի»,- պատմեց երգչուհին:
Առաջիկայում իր երկրպագուների համար Նանան եւս մեկ նորություն ունի.
«Երգիչ Գրիգորի Եսայանի հետ նոր զուգերգ ունենք, որը շատ շուտով կներկայացնենք մեր հանդիսատեսի դատին: Շատ գեղեցիկ ու ռիթմիկ երգ է, որի տեսահոլովակը կնկարահանի Արեն Բայադյանը»,- նշեց նա՝ հավելելով, որ տեսահոլովակը կնկարահանվի ապրիլին:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում