(կես կատակ կես լուրջ)
Հարգելի  Ձմեռ Պապ, ես համոզված եմ , որ դու կաս, կաս, գուցե ուրիշ անունով, և ոչ  այդ տեսքով, բայց հաստատ կաս: Ուզում եմ քեզ խնդրել , սրանից հետո, այնպես  անել, որ Հայաստանը հանգանակություններ չհավաքի: Չհավաքի ընդհանրապես,  քանզի դա անում են միայն աղետալի վիճակում հայտնված երկրների համար: Ուզում  եմ , որ Հայ մարդը իրեն ապահով զգա ակումբ գնալուց, ռեստորան այցելելուց,  որ վատ մարդիկ խառնվեն իրար՝ ոչ միայն այն դեպքերում, երբ իրենց նկարել են  կամ կոնֆլիկտի են բռնվել հայտնի և ուժեղ մարդու հետ, իսկ հասարակի  պարագայում՝ ուղղակի մարսեն: Ուզում եմ մեր երկրում սոված մարդ չլինի,  քանզի մենք շատ քիչ ենք և ցանկության դեպքում կարելի է մի քանի գոբլինի կամ  տռոլի գանձարան բացելով նվազագույնը հասցնել բոլորին: Ուզում եմ մեր  հայտնիները հասկանան ,որ բացի երգելուց և էկրանին երևալուց նրանք  պարտավորությունն ունեն իրենց տեսնողների և լսողների առջև: Ուզում եմ  այնպես անես ,որ Հայ Առաքելական Եկեղեցում պատսպարված հոգևորականի դիմակով  բիզնեսմեններ չլինեն: Իսկ մեր եկեղեցին այնքան ուժեղանա, որ ոչ մի աղանդ  ուղղակի տեղ չունենա Հայ մարդու կյանքում: Ուզում եմ , որ նախագահները  երկու անգամ ավելին ստանան այն ամենից ինչ իրենք իրականում ցանկանում են  իրենց ժողովրդներին: Իսկ հայերը թող ավելի ու ավելի շատ Փափազյանի ,  Սարյանի , Թումանյանի և այլ մեր մեծերի նման զավակներ ունենան: Իսկ ես իմ  հերթին խոսք եմ տալիս , որպես մարդ, քաղաքացի օգնեմ քեզ այս ամենն  իրականցնելու հարցում: Հա ու չմոռանամ եթե հնարավոր է` միհատ սև IPhone 5  եմ ուզում)):
Շնորհակալություն , սպասելու եմ :
Ալեն Սիմոնյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից 
      

