▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիրա Մովսիսյանն առաջին անգամ խոսում է բաժանության և հղիության մասին

Դիտեք նաև՝

​​​​​​​

Bravo.am-ը գրում է. Նաիրա Մովսիսյանն այս տարվա ապրիլին ամուսնացավ, սակայն կարճ ժամանակ անց ամուսնալուծվեց։ Դերասանուհին հրաժարվում էր հարցազրույցներ տալ իր անձնական կյանքի թեմայով, և ահա կայքի բացառիկ հարցազրույցում առաջին անգամ խոսել է իր բաժանության ու հղիության մասին: 
 

Այս շրջանում նախընտրում եմ վայելել հղիությունս ու հեռու մնալ իրադարձություններից։ Բազմիցս առաջարկել են հարցազրույցներ ու նկարահանումներ, բայց այս մասին որոշեցի խոսել միայն կայքի հետ։ Առավոտյան ոգևորված արթնացել ու նախապատրաստվել եմ ֆոտոշարքին։

Երբ իմացա, որ հղի եմ, ինքս ինձ հարցրի՝ բայց ինչու հիմա։ Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ հոգեբանորեն պատրաստ չէի, թեեւ միշտ ասում էի, որ ուզում եմ մայրանալ, որովհետեւ այս կյանքում երջանկանալու համար միայն դրա պակասն ունեի։ Ես վերացական էի ասում, բայց Աստծո կամքով կատարվեց։ Միգուցե շատերին թվում է` դե, հա, իրեն երեխա է պետք, ամուսնացավ, հղիացավ, բաժանվեց, բայց եթե ցանկությունս շատ մեծ լիներ, ավելի շուտ կմայրանայի։

Ինքս եմ ամուսնանալու որոշում կայացրել ու սխալվել եմ: Մարդիկ սխալական են, ես էլ բացառություն չեմ։ Ես այդ սխալիցս նվեր ստացա ու հիմա միայնակ առաջ եմ գնում։ Ինչպես մեկ րոպեում որոշեցի ամուսնանալ, այդպես արագ էլ բաժանվեցի։ Ճանաչելով նախկին ամուսնուս` վստահ եմ, եթե շարունակեինք միասին ապրել, ապա կզոհեի երեխայի երջանիկ մանկությունը։ Իմ ծնողներն էլ առանձին են ապրում, բայց երկուսին էլ պաշտում եմ, կերազեմ, որ իմ երեխան էլ ճիշտ դաստիարակություն ստանա:

Բոլորն ասում են՝ աղջիկ է ծնվելու, բայց ես զգում եմ, որ տղա եմ ունենալու։ Դեռ չեմ պատկերացնում՝ ինչպիսի մարդ է լույս աշխարհ գալու, այլ հղիների նման զգացմունքային չեմ, բանականորեն տրամադրվում եմ իմ պարտականություններին, թե ինչպես եմ խնամելու, ինչ կարող եմ տալ երեխային... Հիմա ավելի շատ կարդում եմ նորածիններին վերաբերվող գրականություն։ Ուրախ եմ, որ հղիությունս անցնում է բնականոն, ոչ մի շեղում չկա։ Բացահայտել եմ, որ արդեն նա է թելադրում, թե ինչ տրամադրություն ունենամ։ Չնայած` բժիշկս ասում է, որ արդեն դաստիարակում եմ նրան, բայց մինչեւ չշոշափեմ ու չտեսնեմ, չեմ կարող հստակ պատկերացում կազմել: 

Հղիությանս մինչեւ 5-րդ ամիսը թատրոնում բեմ եմ բարձրացել։ Շատ հաճելի էր, որ գործընկերներս զգույշ էին վերաբերվում։ Չգիտեմ, թե երբ նորից կանցնեմ աշխատանքի, քանի որ երեխայիս ինքս եմ խնամելու, միայն մայրիկիս կվստահեմ։ Ոչինչ չեմ բարդացնում, բժշկիս՝ Նորայր Ղուկասյանի շնորհիվ ամեն ինչին փորձում եմ թեթև նայել։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее