▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա, ով գնում է թուրքական ապրանք, հովանավորում է ահաբեկչությանը

«Հանուն օրենքի» քաղաքացիական շարժումը  բողոքի ակցիա է կազմակերպում ընդդեմ թուրքական ապրանքի:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ պետք է զարգացնել տեղական արտադրանքը, իսկ հայկական շուկան թուրքական ապրանքից ամբողջովին մաքրելու և միևնույն ժամանակ տնտեսությանը վնաս չտալու համար կպահանջվի 5-6 տարի.

«Ամոթ է, որ մենք ոչինչ չենք արտադրում՝ սկսած պլաստիկ արտադրանքից, վերջացրած այլ ապրանքներով: Պետք է գիտակցել, որ մենք զենք ենք տալիս Թուրքիայի ձեռքը: Նա, ով գնում է թուրքական ապրանք, հովանավորում է ահաբեկչությանը: Մեր երկիրը պետք է չհարկի միկրոբիզնեսը, առնվազն 2 տարի հնարավորություն տալ, որ այն կայանա»,-նշեց տնտեսագետը:

«Հանուն օրենքի»  քաղաքացիական շարժման անդամ  Արման Ղուկասյանի փաստմամբ էլ՝ 2008-2014 թթ. Թուրքիայից  Հայաստան է ներմուծվել 1.5 միլիարդ դոլարի ապրանք, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո ընդհանուր թիվը կազմել է 2.2 միլիարդ դոլար.

«Այսինքն, 2008-14թթ.ավելի շատ ապրանք է ներմուծվել: Այնինչ, Թուրքիայում պաշտոնապես արգելված է ապրանք ներմուծել Հայաստանից՝ Արցախի հարցի ու սահմանի փակ լինելու պատճառով: Եթե մենք դեմ ենք, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք վաճառի, քանի որ սպանում են մեր զինվորներին, ապա ինչո՞ւ ենք գնում թուրքական ապրանքը, եթե անգամ այս 4-օրյա պատերազմը ցույց տվեց, որ այդ երկիրը ֆինանսավորում է Ադրբեջանին, անգամ իր վարձկաններն են կռվում մեր դեմ»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее