▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա մնաց ինձ օտար. Հասմիկ Պապյանը 24 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել է

 

Երգչուհի Հասմիկ Պապյանն ամուսնալուծվել է: Այս մասին անձամբ հայտնել է երգչուհին՝ ֆեյսբուքյան իր էջում անելով հետևյալ գրառումը. 

«Սիրելի հայրենակիցներ, բարեկամներ, ընկերներ, ցավով հայտնում եմ, որ 24 տարի համատեղ կյանքից հետո իմ և Կոնրադի ճանապարհները բաժանվեցին: Որքան էլ որ նա հայերեն խոսել, գրել, կարդալ սովորեց, այնուամենայնիվ՝ մնաց ինձ օտար:

Իսկ օտարի հետ չեն ծերանում…

Բաժանումը սրտի բաց վիրահատություն է՝ առանց անեսթեզիայի… խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այս պահին ինձ համար ստեղծված դժվար կացությանը և խուսափել ավելորդ հարցադրումներից:

Ավելացնելու ոչինչ չունեմ…

Հարգանքով և սիրով, Ձեր՝ Հասմիկ»:

Фото Hasmik Papian.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее