▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա կյանքից հեռացավ և այդպես էլ չիմացավ, որ իրեն սիրում էի. Ելենա Բորիսենկո

​​​​​​​

Armlur.am-ը հարցազրույց ունի դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«Ինչ ինձ հիշում եմ՝ միշտ սիրահարված եմ եղել, եթե իմ կյանքում ոչ ոք չի էլ լինում, ինքս ինձ համար մի կերպար եմ ստեղծում եւ դրանով ապրում եմ։ Առաջին անգամ սիրահարվել եմ մանկապարտեզում, այդ տղայի հետ մենք միշտ միասին էինք, նրա քույրն էլ մեր բակում էր ապրում, այնպես որ բակում էլ էինք շփվում։ Հետո, իհարկե, հասկացանք, որ այդ ամենը լուրջ չէր»,-ծիծաղելով պատմեց դերասանուհին։
Դպրոցում եւս մեր զրուցակիցը սիրահարված է եղել, ընդ որում, իր համադասարանցուն. «Այդ տղան էլ իմ հանդեպ անտարբեր չէր, բայց նա այդպես էլ չիմացավ, որ իրեն սիրում էի։ Հետո նա վաղաժամ հեռացավ կյանքից, ու երբ մեր ընդհանուր ընկերներից մեկը իմացավ զգացմունքներիս մասին, շոկ ապրեց, ասաց՝ գոնե նա իմանար, որ դու էլ սիրահարված ես եղել իրեն»,-վերհիշեց Ե. Բորիսենկոն։

Իսկ ահա առաջին լուրջ հարաբերությունները դերասանուհին կառուցել է տասներորդ դասարանում, բայց նա խուսափեց ասել, թե ում հետ՝ նշելով, որ նախկին ընկերոջն այսօր շատերն են ճանաչում. «Հետո, երբ նրա հետ հարաբերություններն ավարտվեցին, ես շատ ծանր էի տանում այդ հանգամանքը։ Նա ասաց՝ քեզ շատ եմ սիրում, բայց մենք իրար համար չենք։ Այն ժամանակ դա ինձ համար մեծ ողբերգություն էր, բայց հետո մոռացա այդ ամենը»,-խոստովանեց դերասանուհին։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Ինչո՞ւ նախկին ամուսնու պատճառով կորցրեց բնակարանը. Ելենա Բորիսենկոն` ամուսնալուծության մասին

Լեսբիանկա լինելուս խոսակցությունով ոգևորվեց ողջ շրջապատս. Ելենա Բորիսենկո

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее