Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է.
Օրերս CV հաղորդման շրջանակներում դերասանուհի Նաիրա Մովսիսյանը հայտարարել է, որ իր նախկին ամուսինը` Վան Հակոբյանը, սկզբում ցանկանում էր PR-վել իր շնորհիվ: Միաժամանակ դերասանուհին նշել է, որ Վանը, ավելի ուշ իրեն ճանաչելով, խոստովանել է, որ սիրում է:
«Այն, ինչ տեղի ունեցավ երեխայիս հայրիկի կողմից, իհարկե PR-ի միջոց էր»,-անկեղծորեն նշել է Նաիրա Մովսիսյանը:
Այս թեմայի շուրջ հակառակ կողմից մեկնաբանություն լսելու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց Նաիրա Մովսիսյանի նախկին ամուսնու՝ Վան Հակոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.
«Ես դիտել եմ Նաիրայի մասնկացությամբ այդ հաղորդումը, բայց ծավալուն մեկնաբանություն չեմ ուզում տալ, միայն կհերքեմ նրա այդ հայտարարությունը, թե ես «փիառվել» եմ նախկին կնոջս հետ հարաբերություններ ստեղծելով, եթե այդպես լիներ, ապա հիմա ես ակիվ կգործեի, ինչ-որ տեղ կերեւայի, ինչն այդպես չէ»:
Հարցին, թե ի՞նչ զգացողություններ է ունեցել, երբ առաջին անգամ տեսել է դստերը, Վանը նախընտրեց չպատասպանել, միայն նշեց, որ հայրիկի բոլոր պարտականությունները նա անվերապահորեն է կատարում.
«Այլ կերպ լինել չէր կարող, ես կատարում եմ որպես հայր իմ բոլոր պարտականությունները եւ միշտ էլ այդպես կլինի: Նա իմ աղջիկն է եւ ես միշտ նրա հետ կլինեմ, ուրիշ տարբերակ չի էլ կարող լինել»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Նախկին ամուսինս խոստովանել է, որ սկզբում ցանկանում էր PR-վել իմ շնորհիվ. Նաիրա Մովսիսյան