▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա չի ազատվում անցյալից, որը խառնել է իր ողջ հոգեկան աշխարհը. Սիլվի Բարկովա

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. «Դեպի վայրէջք» 25 մասանի ֆիլմի դերասանական անձնակազմից մի քանիսի հետ կայքն արդեն զրուցել է: Այսօր խոսել ենք այս ֆիլմում ներգրավված դերաասանուհի Սիլվի Բարկովայի հետ, ում վերջերս հեռուստդիտողը տեսնում է «Դոմինո» սիթքոմում:

Թրաֆիքինգի զոհ դաձած կանանց մասին պատմող այս ֆիլմում Սիլվին մարմնավորում է այդ սարսափելի երեւույթից տուժած կնոջ, ով, ի վերջո, ինքնասպան է  լինում.

«Ինչպես հայտնի է՝ նախագծի թեման թրաֆիքինգն է։ Ես էլ այնտեղ ներգրավված եմ՝ որպես թրաֆիքինգի զոհ դարձած եւ մի կերպ Հայաստան փախչած աղջկա, ով շատ բարդ ճանապարհ է անցել»,- պատմեց Սիլվի Բարկովան ու շարունակեց.

«Իմ մարմնավորած հերոսուհին Էլիզն է։ Չնայած նրան, որ իրեն հաջողվել է վերդառնալ հայրենիք, միեւնույնն է, նա չի ազատվում անցյալից, որը խառնել է նրա ողջ հոգեկան աշխարհը։ Դրան գումարած՝ նրա հարազատ եղբայները երես են թեքել նրանից եւ ամաչելով քրոջ անցյալից` հեռացել Հայաստանից։ Ի վերջո այս աղջիկը ինքնասպան է լինում»։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее