▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

My heart is always with Iran interviews on the Armenian-Iranian border

My heart is always with Iran interviews on the Armenian-Iranian border

Տեսանյութը՝ MarzNews-ի

Հայ-իրանական անցակետում իրանցիների հոսքը մեծ չէ, բայց որոշ իրանցիներ, հյուրեր շարունակում են հեռանալ Իրանից։ Մարդիկ ժամանակավոր լքում են Թեհրանի, Թավրիզի, Իրանի տարբեր քաղաքներում գտնվող իրենց տները, քանի որ վախեցած են մինչև հրադադարը լսվող ռումբերի պայթյուններից։ Նրանք չեն հավատում իրանաիսրայելական պատերազմի հրադադարի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Իրանցիները նշում են, որ իրենց տներ կվերադառնան միայն այն դեպքում, երբ իսկապես համոզված լինեն, որ Իրանում երկարատև և կայուն հրադադար է հաստատված։

«Ես Իրանից եմ եկել՝ Թավրիզից։ Ուզում եմ Երևան գնալ։ Մորաքրոջս և զարմիկիս հետ եմ։ Մյուս զարմուհիս ավելի քան 10-ը տարի Հայաստանում է ապրում։ Մենք ուզում ենք նրա մոտ գնալ։ Իրանում իրավիճակը ծանր է։ 1-2 ամիս անց կվերադառնամ Իրան, երբ պատերազմն ավարտվի և ամեն ինչ հանդարտվի։ Թրամփի հայտարարության մասին չեմ լսել, Հայաստան գալու ճանապարհին էի, բայց կարծում եմ՝ ԱՄՆ նախագահը կատակել է։ Կարծում եմ, որ այս պատերազմը կշարունակվի մինչև Իրանում իշխանությունը փոխվի»,-ասում է իրանցի կինը։

«Ես Անգլիայում եմ ապրում։ Եկել էինք Իրան շրջագայության, իրավիճակն այնտեղ այնքան էլ լավը չէր, եկանք Հայաստան։ Վաղը չէ մյուս օրը մեկնում եմ Լոնդոն։ Ես քաղաքականությունը չեմ սիրում։ Իրանում մարդիկ լավն են, սնունդը լավն է, եղանակը լավն է, ընդհանուր առմամբ լավ քաղաք է»,-նշում է մեկ այլ իրանցի։

«Ես Միացյալ նահանգներից եմ եկել Իրան, այցելել էի մի ընտանիքի, ինչպես սովորաբար անում եմ։ Մենք Թեհրանում էինք, պատերազմը սկսվեց ծնունդիցս երկու օր անց, երբեք այդպիսի պայթյուն չէի լսել։ Ես անմիջապես հավաքեցի իրերս։ Արդեն տասը օր է անցել , ասում են՝ դադարել է կրակը, տեսնենք`ինչքան կտևի։ Կրակի դադարեցման մասին Թրամփը խոսել է, բայց երբեք չենք իմանա՝ ինչ կլինի։ Ես հավատում եմ Ամերիկային, ամերիկացիներին։ Դուք կարծում ե ք Ամերիկա՞ն է պատերազմի հետևում կանգնած։ Ես չեմ հավատում այնպիսի բաների, որոնցում վստահ չեմ։ Իրանցիները պիտի ապրեն խաղաղ, իհարկե, ոչ ոք չի ուզում ռումբեր, նրանք պիտի շարունակեն բնականոն կյանքով ապրել։ Ես սիրում եմ Իրանը, այնտեղ ամենահամեղ ուտելիքն է աշխարհում, ամեն տարի մեկուկես ամիս այնտեղ եմ անցկացնում։ Իմ սիրտը կլինի իրանցիների հետ , երբ վերադառնամ ԱՄՆ»,-ասում է երիտասարդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Politics далее