Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է տեղադրել, որով իր շնորհակալությունն է հայտնել այն երկու միլիոնին, ովքեր հավանել են իր էջը. «Շնորհակալություն բոլորիդ՝ աջակցության համար: Սպասում եմ, թե երբ եմ շատ երջանիկ պահերով կիսվելու ձեզնից յուրաքանչյուրի հետ»:



