▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը շատ շուտ հարմարվեց թիմին, նա արագ է մտածում ու խաղում. Վենգեր

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Միլանի» հետ խաղից առաջ անդրադարձել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լոնդոնյան կարիերայի սկզբնական փուլի մասին.

«Նա շատ  շուտ հարմարվեց եւ ներգրավվեց թիմում: Իհարկե, դրան նպաստեց այն, որ բարձր հատկանիշներ ունեցող խաղացող է: Բացի այդ, նա վաղուց է հանդես գալիս արտասահմանյան ակումբներում եւ գիտի, թե ինչպես պետք է իրեն պահի այս կամ այն իրավիճակում: Ես կարծում եմ, որ «Արսենալի» խաղաոճը լիովին համապատասխանում է նրան: Մխիթարյանն այն ֆուտբոլիստներից է, որը տեղափոխվելով Անգլիա, անընդհատ բարելավում է որակները: Նա բացի այդ, շատ արագ է մտածում եւ խաղում», – ասել է ֆրանսիացի մասնագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее