aravot.am-ը գրում է.Քիչ առաջ ավարտվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի ընթացքում անցկացվող քննարկումը` ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի` Սիրիա այցելության վերաբերյալ: Պեդրո Ագրամունտին, ԵԽԽՎ պատվիրակներ Ալան Դեստեհեին, Յորդի Խուկլային վեհաժողովը հարցեր հղեց:
Նկատենք, որ քննարկման ընթացքում Պեդրո Ագրամունտը վեհաժողովի նիստերի դահլիճում նստած չէր նախագահի տեղում: Ագրամունտին ուղղված հարցերի մեծամասնությունը վերաբերում էին նրան, արդյոք ի՞նչն էր խանգարում, որպեսզի վեհաժողովին տեղեկացներ իր` Սիրիա այցելության մասին, մանավանդ, որ հետագայում պարզվեց, որ Բյուրոյի նիստից ընդամենը մի քանի օր առաջ էր հրավեր ստացել Սիրիա այցելության:
Պարոն Ագրամունտը ի սկզբանե հայտարարեց, թե ինքն ընդունում է իր սխալները, որ չի տեղեկացրել վեհաժողովին` այդպիսով թերագնահատելով այն արձագանքը, որ կարող էր լինել վեհաժողովի կողմից: Բայց նաև պնդեց, թե ռուսական կողմը մանիպուլացրել է իր այցելությունը:
Մանրամասնեը՝ սկզբնաղբյուր կայքում


