▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտահոգություններ ունեմ ուղիղ եթերների առնչությամբ. ԱԱԾ պետ

 

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը մտահոգություններ ունի ուղիղ եթերների առնչությամբ:

Այսօր հայաստանյան լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանը հարցին, թե ինչպես է վերաբերվում Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից ֆեյսբուքյան ուղիղ եթերի հեռարձակմանը՝ հաշվի առնելով այն փաստը, որ աշխատասեղանին դրված փաստաթղթերը երեւում էին, Արթուր Վանեցյանը նշեց, որ կան մտահոգություններ:

«Պետք է քննարկենք մեր գործընկերների հետ այդ հարցը»,- ասաց ԱԱԾ նորանշանակ պետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее