Ռուս հայտնի երգչուհի Ալյոնա Սվիրիդովան «Собеседник »-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է իր և հայ գործարար Դավիթ Վարդանյանի հարաբերությունների մասին:
«Ես վաղուց մենակ չեմ։ Ահա թե ինչու են իմ աչքերն արդեն երկար տարիներ փայլում։ Ես ու Դավիթը շատ համերաշխ ու ուրախ ենք ապրում։ Իսկ իմ տարիքի առավելությունն այն է, որ դու արդեն սկսում ես որոշ բաներ հասկանալ կյանքում ու չես անհանգստանում որոշ բաների համար, որոնք շատերի համար բավականին լուրջ բաներ են: Ես մտադիր չեմ ամուսնանալ: Ամուսնության սրբազան իմաստը միմյանց ամբողջովին միաձուլվելն ու միմյանց համար պատասխանատու լինելն է։ Սովորաբար, ամուսնանալիս երդվում են լինել միասին թե հիվանդության, թե ծերության ժամանակ, գիրացած գոտկատեղով, ճաղատացած գլուխներով ու մյուս ատրիբուտներով: Դա հասկանալու համար պետք է կրոնապաշտ մարդ լինել, նման ավանդույթներով դաստիարակված։ Մենք այդպիսին չենք, մեզ այլ կերպ են դաստիարակել, դրա համար էլ մեզ համար բարդ է ընդունել դա»,-ասել է 55-ամյա երգչուհին:
Նշենք, որ Դավիթը Սվիրիդովայից 14 տարով փոքր է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Սվիրիդովան ու Դավիթը Հայաստանում էին: