▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտածում էի՝ գուցե ինչ-որ բաներ լավ չստացվեն. Արմեն Մարգարյան

 

Life.panorama.am-ը դերասան Արմեն Մարգարյանի հետ խոսել է «Change» սիթքոմի եւ առաջիկա աշխատանքների մասին:

Արմեն, կարծիքներ կան, թե «Change» սիթքոմը նոր եթերաշրջան չի ունենա, դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը:

Ոչ, նման բան չկա: Սիթքոմի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները կսկսենք հաջորդ շաբաթ: Ճիշտ է՝ զարգացումների մասին դեռեւս ինքս էլ տեղյակ չեմ, բայց այն, որ սիթքոմը կունենա նոր եթրաշրջան, հաստատ է:

Հիմա, եթե վերագնահատեք այս նախագծում Ձեր կատարած աշխատանքը, ի՞նչ բնորոշում կտաք:

Անկեղծ ասած, երբ ստացա մասնակցության առաջարկը, երկար ժամանակ չէի կարողանում կողմնորոշվել՝ համաձայնել, թե ոչ: Մտածում էի, որ գուցե ինձ այդ ձեւաչափում լավ չզգամ ու ինչ-որ բաներ լավ չստացվի. դերասանը շատ զգուշավոր պետք է լինի, որ իր հանդեպ կուտակած սերն ու հարգանքը չկորցնի, ուստի ես միշտ դերեր վերցնելուց առաջ երկար եմ մտածում այն հաղթահարելու մասին: Ինչեւէ, երկար քննարկումներից հետո չէի կարողանում մինչեւ վերջ գտնել կերպարիս իրական տեսակն ու թե ինչպես է նա ներկայանալու: Այդ ընթացքում հանդիպեցի արդեն ընտրված դերասանների հետ ու հասկացա, որ նրանք ամբողջությամբ համահունչ են իրենց կերպարներին: Արդյունքում առաջարկեցի, որպեսզի ես էլ կեղծամով ներկայանամ. Այս գաղափարս սզկբում մտավախության պատճառ դարձավ անձնակազմում, բայց հետո, կարծես, թե չսխալվեցինք: Հիմա ուրախ եմ, որ ներգավվեցի այս աշխատանքում, որտեղ ինձ համար բացահայտեցի Հովհաննես Ազոյանին. Նա շատ տաղանդավոր ու լավ մտածողությամբ մարդ է:  Նաեւ հիացած եմ մեր ռեժիսորով, ով, լինելով շատ երիտասրադ, շատ շնորքով է ու լավ է պատկերացնում, թե ինչի վրա պետք է շեշտը դնել: Նա կարողանում է դերասաններին չափի մեջ պահել, որպեսզի չշեղվեն կերպարների փակագծերից: Ընդհանուր թե դերասանական, թե ստեղծագործական թիմը շատ լավն է ու պրոֆեսիոնալ, ինչի համար ուրախ եմ: 

Նկարահանվել եք նաեւ «Շանթ»-ի «Օտարը» հեռուստասերիալում, փորձելու եք համատեղե՞լ երկու աշխատանքները:

«Օտարը» հեռուստասերիալում ընդամենը երկու սերիայում կլինեմ: Հենց այդ պատճառով էլ համաձայնեցի նկարահանվել: Ինքս խուսափում եմ երկարատեւ նախագծերում նկարահանվել, քանի որ սիթքոմը եւս երկար ժամանակ է ինձնից պահանջում: 


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее