▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակույթի նախարարը մշակութային կառույցների վրա փողի պլան է դրել, բունտ է հասունանում

armtimes.com-ը գրում է. «Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և նախարարության ենթակայության տակ գործող մշակութային կառույցների ղեկավարներ միջև առայժմ լուռ հակամարտություն է հասունանում:

Նախարարը սույն կառույցներից պահանջում է կոնկրետ եկամուտներ ապահովել: Յուրաքանչյուրի վրա պլան է դրված: Ով պլանը չի կատարում, ըստ էության, անարգանքի սյունին է գամվում՝ արժանանալով նախարարի կոշտ քննադատությանը:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի շուրջ առաջացած խմորումներին ՀԺ-ն արդեն անդրադարձել է: Մոտավորապես նույն իրավիճակն է նաև Փայտարվեստի թանգարանում: Արմեն Ամիրյանը կրկին դժգոհություն է հայտնել թանգարանից, քննադատել, իսկ թանգարանի ղեկավարությունն էլ իր հերթին իր դժգոհությունն է հայտնում՝ հայտարելով, որ հնարավոր չէ կատարել նախարարի դրած պլանը և այդ գումարներն ապահովելը ռեալ չէ: Սույն թանգարանն, ի դեպ, խիստ անմխիթար վիճակում է գտնվում: 

Կոնկրետ ինչ պահանջներ է Արմեն Ամիրյանը դրել Փայտարվեստի թանգարանի ղեկավարության առջև, ինչպես է այդ ամենը մեկնաբանումթանգարանի ղեկավարությունը:

Նյութը «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 12-ի համարում:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее