Armtimes.com-ը գրում է. ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկություն չունի Հայաստանի Հանրապետության օրհներգը «Քեզ համար, Հայաստան» երգով փոխարինելու հավանականության մասին:
«Առաջին անգամ ձեզանից եմ լսում»,- մեր հարցին պատասխանելով` ասաց նա եւ հավելեց, որ «Քեզ համար, Հայաստանը» շատ լավ երգ է:
Ինքը կողմ կլինի՞ հիմնի այդ տարբերակին: «Ամեն բան պետք է արվի համընդհանուր քննարկման եւ մրցույթի արդյունքում»,- արձագանքեց Երեւանի քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու եկած Արմեն Ամիրյանը:
Ինչ վերաբերում է օրակարգում Հայաստանի օրհներգի փոփոխության հարց լինելուն, մշակույթի նախարարը պատասխանեց. «Ես կուզեի, որ լիներ»:
Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում


