Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղվա համար...Իրար ձեռք սեղմելու համար...
Հարգելի մշակույթի գործիչներ, արվեստագետներ, ինչ-որ մասը նաև ընկերներ: Մի մասը, որ առանձին հանդիպումներին ինձ ասում են, որ համաձայն են հետս..․Քաղբանտարկյալներ ունենք:
Սրբազաններ: Դուք Եկեղեցի գնում եք չէ՞։
Զոհված զինվորների հայրեր` իշխանափոխությունից հետո նրանց որդիների մասին կինո նկարելու ու նկարվելու եք չէ՞։
Սամվել Կարապետյանը... Վաղը նրանից ձեր արվեստի համար փող խնդրելու եք չէ՞։ Ծանր հիվանդ երիտասարդ` Արմեն Գրիգորյանի ճակատագիրը չեք մոռացել չէ՞։
Մի վախեցեք: Կես գրառում արեք, որ մարդիկ իմանան` դուք կաք: Հեշտ չի՞... կիսվեք իմ գրառումով: Չեք կարա նկատած չլինեք` և ես կիմանամ, որ կաք:
Հավատացեք` դա վախենալու չի:
Հ.Գ. Ճանաչված լինելը միայն հաճույք չի: Ինչ որ տեղ նաև պատասխանատվություն:
Նկար չեմ դնում: Շատ են` տեղ չի անի»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet