▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մշակութային ալիք» մրցանակաբաշխություն՝ կամուրջ ապագայի և արվեստի միջև

 

 

 

 

 

 

 

 

 

Օգոստոսի 26-ին մեկնարկեց «Մշակութային ալիք»-ի թվով երկրորդ մրցանակաբաշխությունը, որի կարգախոսն էր  «Կառուցելով կամուրջներ»:

Հայաստանի «Մշակութային ալիք»-ի հիմնադիր Արթուր Հակոբյանն Asekose.am-ի հետ խոսելով մրցանակաբաշխության նպատակների մասին, նշեց.

«Մենք տարբեր երիտասարդների համար հարթում ենք ճանապարհ դեպի արվեստն ու օգնում կառուցել այդ կամուրջն ապագայի, արվեստի և մասնակցի միջև»:

«Մշակութային ալիք» մրցանակաբաշխությունը տևել է երեք օր: Առաջին օրը՝ օգոստոսի 26-ին, կիսաեզրափակիչ փուլը տեղի է ունեցել ուղիղ եթերում, որի ժամանակ հայտարարվել են հեռուստադիտողների քվեարկության արդյունքները, և թե ովքեր են անցնում եզրափակիչ փուլ (յուրաքանչյուր անվանակարգում եզրափակիչ են անցել 5-6 հոգի): Օգոստոսի 28-ին եղել է առաջին եզրափակիչը, որի ընթացքում հայտարարվել են երկու անվանակարգեր՝ կինոարվեստ և երգարվեստ: Դրա հետ միասին հրապարակվել են ժյուրի անդամների գնահատականները, որոնց հիման վրա էլ որոշվել է մրցանակաբաշխության հաղթողը:

«Երգարվեստում կար մանկական և մեծերի համար նախատեսված քվեարկություն: Ըստ ժյուրիի գնահատականների՝ մանկական բաժնում հաղթող ճանաչվեց Մերի Քոչարյանը, իսկ մեծերի անվանակարգում՝ Ռոման Ավագյանը: Կինոարվեստում ներկայացվեց ժյուրիի երկու անդամների գնահատականները, իսկ ժյուրիի 3-րդ անդամի գնահատականը ներկայացվեց մրցանակաբաշխության 3-րդ օրը: Այնպես ստացվեց, որ 2 մասնակցի արդյունքները համընկան, ինչից հետո մենք դիմեցինք մեր հեռուստադիտողներին՝ ֆեյսբուքյան մեր խմբում տեղադրելով քվեարկություն, որը տևեց մի քանի ժամ: Արդյունքում, հաղթող ճանաչվեց Հովհաննես Ղազարյանի ֆիլմը: Հագուստի մոդելավորում բաժնում հայտարարեցինք բոլոր ժյուրիի անդամների գնահատականները, որոնց հիման վրա հաղթող ճանաչվեց Աննա Մկրտչյանը: Կերպարվեստ և դեկ.կիրառական բաժնում էլ 3 մասնակից հավաքեցին  նույն միավորները, ինչը նույնպես քվեարկության դրվեց: Արդյունքում, հաղթող ճանաչվեց Շուշան Գևորգյանը»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Արթուր Հակոբյանը:

Մրցանակաբաշխության ժյուրիի կազմում ներգրավված են եղել տարբեր ոլորտների ամենահաջողակ և տաղանդավոր մարդիկ. կինոարվեստի մասնագետներն են եղել Տիգրան Ներսիսյանը, Մարգարիտ Խաչատրյանը, Լևոն Շարաֆյանը, Աննա Հեքեքյանը: Մասնակիցների կողմից ստեղծաց հագուստները  գնահատել են Արամ Նիկոլյանը և Միքայել Շարաֆյանը: Կերպ.դեկ կիրառական արվեստում ներգրավված են եղել Վիլիկ Զաքարյանը, Աշոտ Ավագյանը, Վարդան Ավետյանը, իսկ երգարվեստում՝ Շուշան Պետրոսյանը, Արմեն Մովսիսյանը, Սերգեյ Մարկոսյանը:

Խոսելով հաղթող մասնակիցների մրցանակների մասին՝ Արթուր Հակոբյանը մանրամասնեց.

«Հաղթող ցանկացած մասնակցի մենք կտրամադրենք մեր բոլոր հարթակները առաջխաղացման համար: Դա կլինի մեր հեռուստաընկերությունները ԱՄՆ-ի ՌԴ-ի Հայաստանի և, իհարկե, մեր ռադիոն: Իսկ հաջորդ տարի բոլոր մասնակիցները վեբ-կայքեր նվեր կստանան ներկայացնելու համար իրենց աշխատանքները»:

Զրույցի վերջում ամփոփելով «Մշակութային ալիք»  մրցանակաբաշխության արդյունքները և իր սպասելիքները՝ Արթուր Հակոբյանն ասաց.

«Այն,  ինչ ուզում էի ու ակնկալում էի, լիարժեք կատարվեց,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց Արթուր Հակոբյանը: 


Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее