armtimes.com-ը գրում է. ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այսօր «Ռազմական լրագրություն» դասընթացի շրջանակներում լրագրողների հետ ստուգեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մատակարարվող սնունդի որակը:
Լրագրողներին նա ցույց տվեց ճաշացանկը, համաձայն որի՝ կուրսանտներն ամեն օրն պետք է ուտեն տարբեր տեսակի աղցաններ, ճաշեր՝ ըստ ցանկության, որից հետո գեներալ-լեյտենանտը ցույց տվեց խոհանոցում դրված տետրը, որտեղ կուրսանտները գրում են սնունդի որակի մասին իրենց կարծիքները:
Այսպիսով, կուրսանտներից մեկն իր գոհանակությունն էր հայտնել ճաշերից, բայց միաժամանակ խնդրել կոմպոտները փոխարինել բնական կամ գազավորված հյութերով: Կուրսանտներից մեկն էլ դժգոհել էր, որ դանակները սուր չեն:
Նրանց գրառումները ստորեւ՝

«Շատ գոհ ենք, այսպես պահեք՝ լիքը գոհ ենք», «Շատ լավ է, առաջարկներ եւ բողոքներ չունեմ, միայն խնդրում եմ, որ որակը չընկնի», «Շատ շնորհակալ ենք ամեն ինչի համար, բայց շատ կուզեինք, որ առավոտյան սմետան լիներ», «Գոնե մի անգամ անձնակազմին տաք ժինգյալով հաց»:

«Շատ լավ են բոլոր ճաշերը, բայց խնդրած կլինեի, որ մածուն տայիք», «Կխնդրեի երեկոյան չայի փոխարեն մակ կոֆե տայիք: Maccofe-classic», «Ֆիզպատրաստության փոխարեն գոնե մի օր 6:30 խաշի համտեսում կազկակերպեիք», «Պիլմենի, աջիկան էլ շատ տվեք, եթե կարելի է, բաստուրմով ձվաձեղը հանեք»:
«Շնորհակալություն համեղ ուտեստների համար, կխնդրեինք մեզ մեկ-մեկ խինկալի տայիք եւ ապուրը շաբաթական 3-4 անգամ: Նախապես՝ մերսի», «Մեզ շշի վրա խորոված՝ ծխով սարքած», «Ու շատ համով ա սաղ, շնորհակալություն», «Ամսվա մեջ երկու անգամ տոլմա կցանկանայի, պիլմենի, մածուն եւ մեղր», «Շատ գոհ ենք, շնորհակալություն ձեզանից ամեն ինչի համար, բայց կխնդրեի փոխել ձեր վերաբերմունքը մեր զալի մորքուրների նկատմամբ: Շատ տհաճ է կողքից նայվում: Նախապես շնորհակալություն»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


