Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Մովսես Երեմյան և Աննա զույգը փետրվար ամսին օրինականացրել են իրենց հարաբերությունները զագսում:
Asekose.am-ի տեղեկություններով ապրիլի 3-ին տեղի կունենա դերասան Մովսես Երեմյանի և իր ամերիկաբնակ հարսնացուի հարսանիքը:
Զույգը պատրաստվում է պսակադրվել Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Դե իսկ հարսանյաց հանդեսը կայանալու է «Օջախ» ռեստորանային համալիրում. նորապսակներին գալու են շնորհավորելու 300-ից ավելի հյուրեր, ինչպես նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:
Նշենք, որ Asekose.am-ը ցանկացավ մի շարք մանրամասներ ճշտել հենց դերասանից, սակայն վերջինս խուսափեց խոսել ու տրամադրել այլ մանրամասներ.
«Այո, ես ամուսնանում եմ ապրիլի 3-ին: Ձեր ունեցած տեղեկությունը ճիշտ է: Ինձ շատ են զանգահարում, բայց, անկեղծ ասած, չեմ ուզում խոսել այդ մասին»,-մեզ հետ զրույցում խոստովանեց Մովսես Երեմյանը:
Հիշեցնենք, որ զույգը նշանադրվել է նախորդ տարվա նոյեմբեր ամսին, իսկ նրանց նշանադրության լուսանկարներն ու տեսանյութերը տարածվել էին ողջ համացանցով:
Հեղինակ՝ Անի Հարությունյան