Life.panorama.am-ը գրում է, որ իր այսօրվա զրուցակիցն է մոդել, պարող եւ դերասան Մովսես Երեմյանը, ով օրեր առաջ դարձավ 23 տարեկան: Այս շրջանում դերասանը ներկայանում է «Շանթ» հետուստաընկերությամբ հեռարձակվող «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում:
Մովսես, երկար ժամանակ էր, ինչ ասես լռում էիք, հետաքրքիր է՝ ինչո՞վ էր պայմանավորված էկրանային լռությունը:
- Լռությունս ավելի շատ պայմանավորված էր իմ մյուս մասնագիտությամբ, քանի որ ես նաեւ պարող եմ եւ դասավանդում եմ այն նույն՝ «Կաստանիետ» ստուդիայում, որտեղ եւ սովորել եմ երկար տարիներ, բացի այդ ամեն շաբաթ հանգստյան օրերին գնում ենք Գյումրի, որտեղ «Կաստանիետ» ստուդիան ունի իր մասնաճյուղը. այստեղի մեր շուրջ 150 եւ ավելի աշակերտներին ամեն շաբաթ եւ կիրակի օրերին փորձում ենք փոխանցել մեր մասնագիտական հմտությունները լատինոամերիկյան եւ եվրոպական պարերի գաղտնիքների վերաբերյալ: Հիմա, երբ խաղում եմ «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում, կրկին աչքաթող չեմ անում պարը ինչպես այստեղ՝ Երեւանում, այնպես էլ Գյումրիում:
Մովսես, երբ դուք «6-րդ զգայարան» հաղորդման հյուրն էիք, մի հայտարարություն արվեց, ըստ որի Ձեր նախկին ընկերուհին ոչ ավանդական սեռական պատկանելիություն ունի, այս հայտարարությունը էլ ավելի սկանդալին դարձավ, քանի որ Ձեզնից առաջ Ձեր նախկին ընկերուհին՝ Անի Երանյանն էր նույն հաղորդման հյուրը եւ իրեն էլ էքստրասենսները այդպիսին էին բնորոշել: Դուք հաղորդման ընթացքում ոչ հերքեցիք, ոչ հաստատեցիք այդ հայտարարության իսկությունը, ինչո՞ւ:
- Նախ պետք է ասեմ, որ այդ հաղորդման ժամանակ իմ ռեակցիաները մոնտաժի արդյունքում տեղադրվել են ոչ ճիշտ տեղերում: Մի անգամ էլ եմ նշել եւ կրկին կասեմ, որ Անիի վերաբերյալ ես երբեք նման բան չեմ մտածել, ով, ինչ ուզում է խոսի, ես չեմ հավատա, որովհետեւ այդ մարդու հետ երկար տարիներ շփվել եմ եւ միասին լուրջ ժամանակ ենք անցկացրել, ու նման բան ընդհանրապես չեմ նկատել, բացի դա, եթե դա ճիշտ լիներ, ապա ի՞նչ գործ ուներ այդ աղջիկն իմ կողքը: Ես չեմ հավատում նման ոչ մի լուրի եւ պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա:
Մովսես հիմա Ձեր սիրտը զբաղվա՞ծ է:
- Այո, ես ունեմ ընկերուհի, ով այս պահին Հայաստանում չի գտնվում, բայց ապագայում անպայման իմ կողքին կլինի:
Մի փոքր կպատմե՞ք նրա մասին:
- Ավելի նպատակահարմար եմ գտնում չպատմել նրա մասին, խոստանում եմ, Ձեզ հրավիրել իմ հարսանիքին, որտեղ էլ կիմանաք, թե ով է նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում