Գինեսի ռեկորդակիր Մուշեղ Խաչատրյանը, լեհական «Փնտրվում է տաղանդ» հեռուստանախագծի ժամանակ, ժյուրիին և հանդիստաեսին զարմացրել է միակնանի հեծանիվ վարելու իր հնարքով:
Հիշեցնենք, որ Մուշեղը 26.50 վայրկյանում միակնանի հեծանիվով բարձրացել էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 62 աստիճաններով` գերազանցելով 2007 թվականին շվեդացու կողմից 30 վայրկյանում 56 աստիճան բարձրանալու ռեկորդը:
Մուշեղ Խաչատրյանը Երեւանի Կրկեսի դերասան է, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի շրջանավարտ:
Մուշեղ Խաչատրյանի ելույթը լեհական «Փնտրվում է տաղանդ» հեռուստանախագծում կարող եք դիտել այս հղումով: