ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բայց սրանք ինչ «մեղք» են։ 20.000 խաղաղ ցուցարարի մեջ մի մուրճով մեկին գտել են ու երկու օր է ցուցադրում են։ Մուրճով մարդամեջ դուրս գալը ձեր Նիկոլն է սովորեցրել։ Ու չի կարելի բացառել, որ նա կարող է լինել ռեժիմի սադրիչներից։ Կամ էլ երևի մտածել է, եթե մի «վարչապետ» կարող է մուրճ օգտագործել, բոլոր «վարչապետներն» էլ կարող են։ Իսկ դուք, նիկոլահպատակ «սորոսականնե՛ր», հատուկ միջոցների ապօրինի կիրառումից ինչո՞ւ չեք խոսում։ Թե՞ դրա համար Արևմուտքը «գրանտ» չի տվել։ Հունիսի 3-ին տեղի է ունեցել խաղաղ ցուցարարների վրա հարձակում, հատուկ միջոցների ապօրինի կիրառում, որի պայթյունից տուժել են քաղաքացիներ։ Նիկոլի ռեժիմը կրակեց ժողովրդի վրա, արյուն թափեց, իսկ հետո գնաց գինի ըմպելու։ Վախն ու ցինիզմը կործանելու է ձեզ, իսկ «նիկոլական Կարթագենի կործանում» լինելու է։ Նիկոլը գնալու է՝ շատ հանգիստ։ Ինքը դեռ չգիտի, բայց շուտով կիմանա դրա մասին։ Կարևորը՝ Հայաստանը Նիկոլից հետոն է։ Միայն ազգային պետություն, որը պետք է հենված լինի արևելաքրիստոնեական ավանդական արժեքների, Հայ Եկեղեցու բացառիկ դերի ու հայ-ռուսական դաշնակցային խորացող կապերի վրա»։ |
Մուրճով մարդամեջ դուրս գալը ձեր Նիկոլն է սովորեցրել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական далее

далее

далее

далее

далее

далее

далее