▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մուկուչյանն՝ իր և Փաշինյանի միջև վեճի ու քաշքշուկի լուրի մասին

ՍԴ-ն շարունակում է քննել ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումները:

Ներկայացնում ենք ՍԴ այսօրվա նիստի ժամանակ «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանի հարցադրումները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ու վերջինի պատասխանները.

Արա Զոհրաբյան- Նիկոլ Փաշինյանի հետ վերջին անգամ ե՞րբ եք կապի մեջ եղել՝ հանդիպման, հեռախոսի կամ կապի այլ միջոցներով:

Տիգրան Մուկուչյան- Երբեք... ոչ էլ խոսել եմ:

Արա Զոհրաբյան- 10.06.2021թ. մամուլում տեղեկություն էր տեղ գտել՝ «Նիկոլ Փաշինյանի ու Տիգրան Մուկուչյանի միջև վեճ ու քաշքշուկ է եղել», ինչպես կմեկնաբանեք:

Տիգրան Մուկուչյան- Բացարձակ ու լկտի սուտ է:

Արա Զոհրաբյան- Ինչո՞ւ չեք միջամտել, երբ Փաշինյանը նման հռետորաբանությամբ քարոզչություն էր իրականացնում:

Տիգրան Մուկուչյան- Երեկ այդ հարցին պատասխանել եմ. միջամտության այն ձևը, որն ուներ հանձնաժողովը, արտահայտել է ձեր դիմումով կայացված որոշմամբ. դա է եղել պատճառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее